Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետ

Ապրիլ ամիսը շաքարային դիաբետով հիվանդների համար կրիտիկական է, այդ պատճառով առաջարկում ենք դեղատոմսեր, որոնք գոնե կթեթեւացնեն նրանց ինքնազգացողությունը.:

 

-   Եղինջի տերեւներին ավելացնել, բեկտենի (կրուշինա) եւ օշինդրի ծաղիկներ` բոլորն էլ 1 գդալի հարաբերությամբ: Լավ խառնել ու ավելացնել կես լիտր եռջուր. խմել օրվա ընթացքում 1-ական բաժակ: Կարելի է ասել` հրաշագործ թուրմ է:

 

-   Հավաքել խաղողի կորիզները, չորացնել ու աղալ սրճաղացով: Կես թեյի գդալ կորիզների փոշու վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ խմել այն օրվա ընթացքում: Այն շատ է օգնում շաքարախտի դեպքում:

 

-   Շաքարի տոկոսն արյան մեջ իջեցնող դեր ունեն ուռենու կամ կաղամախու (օսինա) ճյուղերը: 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռջուր ու պահել գոլորշու վրա: Հետո թրմել 30 րոպեի չափ, քամել ու խմել 3 անգամ` մեկ շաբաթ ժամկետով:

 

-   Օգնում է մատուտակ կոչվող բույսի արմատը, քանի որ այն քաղցր համ ունի եւ կարող է փոխարինել շաքարին:

 

-   Վերցնել կես լիտրանոց տարա եւ կեսը լցնել նախօրոք լվացած ու չորացրած սոխի կեղեւներով: Տարան լցնել եռջրով, թուրմը հովանալուց հետո քամել ու խմել օրը 3 անգամ:

 

-   Ինչպես գիտեք, շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգը բոլորովին այլ է: Այդ պատճառով առաջարկում ենք աղանդեր նրանց համար: Վերցնել թթու խնձորներ, վերեւի մասը կտրել ու միջուկը հանել թեյի գդալով, բայց այնպես, որ կեղեւը չվնասվի: Այնուհետեւ մեջը լցնել 3-4 հատիկ արոսի (րյաբինա) պտուղ, դարչին եւ 3 գդալ ջուր, հետո այդ վիճակում խնձորները դնել ջեռոցում, որպեսզի եփվեն:

 

-   Իսկ նման հիվանդների քաղցրի պահանջը (ասենք, կոնֆետի փոխարեն), կարելի է լրացնել հետեւյալ աղցանով: 1 հատ միջին մեծության խաշած բազուկին ավելացնել 1 մանդարին ու վրան քամել կես կիտրոնի հյութ եւ ուտել: Ե՛վ համեղ է, եւ՛ օգտակար:

 

-   Հյութաքամիչով անցկացրած 150գ գազարի, 70գ նեխուրի, 30գ մաղադանոսի, 50գ սպանախի հյութերը խառնել եւ խմել մանր կումերով` օրվա ընթացքում: Բացի այդ, շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում օրական ուտել 200գ բալ»:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի Nairuhi, նշված երկու դեղամիջոցն էլ պարունակում են նույն "Գլիկլազիդ" ազդող նյութը և ունեն նույն ազդեցությունը, պարզապես տարբեր դեղագործական ընկերությունների արտադրանք են: 

nairuhi

01.04.2015

uzum em imanal shaqarayin diabeti dem DIABETON MR 60ml-n e aveli lav ogtagorcel, te DIAZONE MR 60mi-@

Marina

22.11.2011

Qich i texekutyun@ hivandi xnamqi masin.Inch dexorayq e hakacucvac asenq mrsacutyan,virusneri depqum,inch anel ,erb tmrum en verguytner@?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ